Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, նա կփոխի 
կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է․ եթե ժողովուրդը ցանկացա փոխել կառավարությունը, ժողովուրդը կփոխի կառավարությունը։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ համաձայն չլինող ի՞նչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։

«Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը, եթե չուզենա փոխել, չի փոխի։  Ժողովուրդն է իշխանության կրողը, եթե ժողովուրդը ցանկանա ինձ աշխատանքից ազատել, ժողովուրդն ինձ աշխատանքից կազատի։ Շատ պարզ բան է։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է։ Ո՛չ ես, ո՛չ ժողովուրդն անհանգիստ չենք, որովհետև երկուսս էլ գիտենք, որ երբ իրենք ուզեն փոխել իշխանությունը, կփոխեն։ Բայց ես մի բան ասեմ՝ իմ կարծիքով ժողովուրդը ինքն իրեն իշխանությունից չի զրկի, որովհետև դա կլինի հրաժարում Հայաստանի պետականությունից»,- ասաց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]